0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» 3 գնդակ ուղարկեց «Վեստ Արմենիայի» դարպասը

«Փյունիկը» Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»:

Հանդիպումը հաջող մեկնարկեց մեզ համար. Ագդոն Մենեզեսը 5-րդ րոպեին անհատական անցում ձեռնարկելուց հետո բացեց հաշիվը, որը նաև անդրանիկն էր նրա համար «Փյունիկի» կազմում:

Մինչև ընդմիջման գնալը մեր թիմին հաջողվեց ևս մեկ անգամ տխրեցնել մրցակցին՝ դարպասապահի սխալից օգտվեց և դրվագը գոլով ավարտեց Յուսուֆ Օտուբանջոն:

Երկրորդ խաղակեսում գրոհները քիչ էին, սակայն գոլեր, այնուամենայնիվ, գրանցվեցին. տանտերերից 65-րդ րոպեին հանդիպման հաշիվը կրճատեց Արթուր Դանիելյանը:

Փոխարինման մտած Սերժ Դեբլեն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ օգտվեց մրցակցի սխալից և դրեց խաղի վերջակետը:

Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 20-ին՝ «Ջունիոր Սպորտում» ընդունելով ԲԿՄԱ-ին:

Վերջին նորություններ