«Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմը Մինսկի «Դինամոյի» հետ պատասխան խաղում 1:2 հաշվով պարտություն կրեց և լքեց Չեմպիոնների լիգան:
Հանդիպման մեկնարկում մեր տղաները դինամիկ ֆուտբոլ առաջարկեցին մրցակցին՝ փորձելով ճեղքել բելառուսների պաշտպանությունը բոլոր կողմերից: Հյուրերն առաջին խաղակեսում երկու գոլ կարողացան խփել՝ օգտագործելով անկյունային հարվածները. սկզբում արդյունավետ էր Մատվեյ Դուբատովկան՝ այնուհետև Արտյոմ Վասկաբոյնիկովը:
Երկրորդ խաղակեսն սկսեցին այնպես, ինչպես առաջինը. «Փյունիկը» բոլոր հնարավոր տարբերակներով սպառնում էր մրցակցի դարպասին, սակայն գոլով հաջողվեց ավարտել միայն մեկ դրվագ. Վալերի Համբարձումյանը՝ գտնվելով մրցակցի տուգանային հրապարակում, կարողացավ խորամանկ հարված կատարել և կրճատեց հանդիպման հաշիվը: