Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Փյունիկը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում 0:2 հաշվով պարտվեց «Նոային»:
Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը ռիսկի չէին գնում և սուր պահեր գրեթե չկային:
Երկրորդ կեսի սկզբում տանտերերը Գոնսալո Գրեգորիոյի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: 60-րդ րոպեին «Նոայից» Վիրջիլ Պինսոնը կատարեց այս հանդիպման վերջին արդյունավետ հարվածը՝ հաշիվը դարձնելով 2:0:
Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին՝ տանը ընդունելով «Արարատին»