0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Կառլեն Մանուկյանը՝ «Փյունիկի» ակադեմիայի վնասվածքաբան-օրթոպեդ

Ուրախ ենք տեղեկացնելու, որ վնասվածքաբան-օրթոպեդ Կառլեն Մանուկյանը միանում է «Փյունիկի» ակադեմիայի բժշկական անձնակազմին։

29-ամյա մասնագետն ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ բուժական գործ ուղղվածությամբ։ 

Մանուկյանն աշխատում է «Վարդանանց» նորարական բժշկական կենտրոնում և «Ուիգմոր» ժամանակակից ԲԿ-ում։ 

Կառլենն աշխատել է նաև «Արամյանց» բժշկական կենտրոնում։

Վնասվածքաբան-օրթոպեդն այս տարի Ծաղկաձորում մասնակցել է «UEFA Football Doctor Education Programme»-ին:

Կառլենին մաղթում ենք հաջող ընթացք մեր ակադեմիայում։

Վերջին նորություններ