
«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 23-ամյա ռուս պաշտպան Անտոն Բելովի հետ: Բելովը Մախաչկալայի «Անժիի» սան է և կարիերայի ընթացքում հասցրել է վարձավճարով հանդես գալ «Սոկոլ-2»-ում, «Զենիթ Պենզայում» և «Զորկիում»: Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է «Անժին»:
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ է մաղթում Բելովին և մաղթում հաջող խաղ նոր ակումբում: