«Փյունիկ Ակադեմիան» Հայաստանի Առաջին խմբի 7-րդ տուրում՝ տանը, 1:2 հաշվով պարտվեց «Նոա-2»-ին:
Հանդիպման առաջին խաղակեսում վտանգավոր պահեր հիմնականում ձեռնարկում էին հյուրերը և կարողացան ստանդարտը գոլի վերածել Մամե Լիբասեի շնորհիվ:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում խաղադաշտ մտած Վալերի Համբարձումյանը հավասարեցրեց հանդիպման հաշիվը, երբ Տիգրան Գևորգյանը խլեց գնդակը մրցակցից և զարգացրեց մեր հակագրոհը:
«Նոա-2»-ը, ամեն դեպքում, կարողացավ հաղթողի նժարն իր կողմը թեքել. Մամե Լիբասեն հերթական անգամ հայտնվեց նպաստավոր դիրքում և դուբլ ձևակերպեց՝ խփելով այս խաղի վերջին գոլը: