Fastex Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Փյունիկը» 3:0 հաշվով հաղթեց «Արարատին»:
Հանդիպման ամբողջ ընթացքում մեր թիմը թելադրողի կարգավիճակում էր: Խաղի առաջին գնդակը մրցակցի դարպասում հայտնվեց 25-րդ րոպեին, երբ Ալեմաոյի փոխանցումն ընդունեց Սանի Բուհարին և արդյունավետ հարվածով եզրափակեց գրոհը:
Խաղակեսի վերջնամասում Ջեյմս Սանտոսը վաստակեց 11 մետրանող հարվածի իրավունք, իսկ այն դիպուկ իրացրեց Սերժ Դեբլեն: Երկրորդ խաղակեսում մեր թիմը շատ չէր գրոհում, բայց նաև դա թույլ չէր տալիս մրցակցին:
Այս խաղում վերջին խոսքը Յուսուֆ Օտուբանջոյինն էր, որը տպավորիչ գոլով եզրափակեց թիմային կոմբինացիան:
Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբեր 3-ին: «Փյունիկը» անցկացնելու է 2-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճը: