0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Արթուր Պետրոսյանը և Ռուբեն Կարապետյանը հրավիրվել են Հայաստանի Մ17 տարեկանների հավաքական

«Փյունիկ Ակադեմիայի» դարպասապահ Արթուր Պետրոսյանը և կիսապաշտպան Ռուբեն Կարապետյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական՝ Սլովենիայում մասնակցելու  ՈՒԵՖԱ Եվրոպա տարիքային մրցաշարի որակավորման փուլին:

Ըստ նոր ձևաչափի, որի շրջանակում որակավորման փուլի հանդիպումները կայանում են մեկ երկրում, մեր հավաքականը կանցկացնի միանգամից երեք հանդիպում՝ մրցելով Լեհաստանի, տանտեր Սլովենիայի և Վրաստանի հավաքականների հետ: 

Հավաքականի ճամբարում Արթուր Պետրոսյանը և Ռուբեն Կարապետյանը կլինեն հոկտեմբերից 3-ից, որտեղ 4-օրյա մարզական հավաքից հետո, մինչև հոկտբեմերի 16-ը կլինեն Սլովենիայում: 

Մեր տղաներին և հավաքականին մաղթում ենք հաղթանակներ:

Վերջին նորություններ