0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» խնդիրներ չունեցավ «Վանի» հետ խաղում

«Փյունիկը» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Չարենցավանում 3:1 հաշվով հաղթեց «Վանին»:

Հանդիպման սկզբնամասն անցավ առանց վտանգավոր պահերի: Այս խաղում առաջին գոլը խփվեց 33-րդ րոպեին. Ագդոն Մենեզեսի գլխով կատարած հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից, սակայն բրազիլացին ավելացրեց և բացեց հաշիվը: 

Գոլ հանդերձարանում ասվածն այս անգամ ի օգուտ մեզ աշխատեց. 45-րդ րոպեին` անկյունային խաղարկումից հետո, Յուսուֆ Օտուբանջոն, լինելով թիկունքով դարպասին, բիլիարդային փոխանցում կատարեց Կարաբալյոյին, իսկ վենեսուելացին գլխի անկասելի հարվածով գտավ դարպասի իննյակը՝ 2:0

Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» գրագետ ֆուտբոլ ցույց տվեց և թույլ չտվեց չարենցավանցիներին սպառնալ Բուչնևի դարպասին:

Հաղթողի հարցը փակվեց հանդիպման հիմնական  ժամանակի ավարտից 13 րոպե առաջ, երբ մեր կայծակնային հակագրոհն ավարտվեց Ջեյմս Սանտոսի գոլով: «Վանը», ամեն դեպքում, մեկ գնդակ հետ բերեց, որն իր անվան դիմաց գրանցեց Կաջալի Դրամեն:

Այս խաղը նշանավորվեց նաև մի քանի հոբելյաններով: Յուսուֆ Օտուբանջոն անցկացրեց իր 100-րդ պաշտոնական հանդիպումը մեր թիմի գույներով: Յուրահատուկ նվաճման հասավ նաև մեր կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը: 36-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի առաջնություններում անցկացրեց իր 400-րդ պաշտոնական հանդիպումը: Միխայիլ Կովալենկոն ևս հատեց 100 խաղի շեմը Հայաստանի Բարձրագույն խմբում:

Եղիշե Մելիքյանի թիմը միջազգային դադարի է գնում 2-րդ հորիզոնականով՝ վաստակած 19 միավորով:՝  պահեստում ունենալով մեկ հանդիպում «Գանձասարի» հետ:

Վերջին նորություններ