«Փյունիկ Ակադեմիան» Հայաստանի Առաջին խմբի 2-րդ տուրից «Բենտոնիտի» դեմ հետաձգված խաղում հաղթեց 6:2 հաշվով:
Հանդիպման մեկնարկից 5 րոպե անց մեր թիմն ստացավ երկու գնդակի առավելություն. Լևոն Պետրոսյանը սկզբում դիպուկ իրացրեց 11 մետրանոցը, այնուհետև՝ հեռու տարածությունից անկասելի հարված կատարեց: Առաջին կեսում Սեդրակ Մովսիսյանի և Տիգրան Գևորգյանի ջանքերով ևս երկու գոլ կարողացանք հեղինակել։
Երկրորդ խաղակեսում մեր թիմին ստացվեց պահել արդյունավետությունը: Երկրորդ խաղում անընդմեջ աչքի ընկավ Վալերի Համբարձումյանը, իսկ Առաջին խմբում իր անդրանիկ գոլը 11 մետրանոցից հեղինակեց Աշոտ Գրիգորյանը:
Հանդիպման վերջնամասում «Բենտոնիտից» հաշիվը կրճատեցին Ալեքս Մինանյանը և Արման Սաղաթելյանը՝6։2։