«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 6-րդ տուրում 7:1 հաշվով հաղթեցին «Լեռնային Արցախին» Ձորաբյուրում:
Հանդիպման մեկնարկը «Փյունիկ Աղջիկների» համար լավ չդասավորվեց. «Լեռնային Արցախից» Անահիտ Կարախանյանը կարողացավ խաղի առաջին րոպեներին գոլ հեղինակել։
Արմեն Բարեղամյանի ֆուտբոլիստները շատ արագ կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը, այնուհետև զրկել մրցացկին գոլեր գրանցելու շանսից։
Հեթ-տրիկով աչքի ընկավ Սոլանժ Կարվալեշը, մեկական գոլեր խփեցին Արմինե Խաչատրյանը, Անի Ղուկասյաը,
Էլեն Քոլմանը և Մերի Էսիֆուլը:
«Փյունիկ Աղջիկները» 5 խաղից հետո վաստակել են 15 միավոր և բացարձակ առաջատար են Բարձրագույն խմբում: