«Փյունիկը» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում տանը 1:0 հաշվով հաղթեց «Վանին»:
Առաջին խաղակեսում վտանգավոր պահերը քիչ էին:
13-րդ րոպեին Սանի Բուհարին տպավորիչ անցում ձեռնարկեց կիսադաշտից և հորիզոնական փոխանցում կատարեց դեպի Խոսե Կարաբալյոն, որն էլ հնարամիտ կերպով՝ առանց գնդակին հպվելու, թողեց այն Ջեյմս Սանտոսին, վերջինս էլ գրավեց «Վանի» դարպասը:
Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակվում էին վտանգավոր պահերով ու նռնագույնները կարող էին հանդիպման վերջնամասում լուծել բոլոր խնդիրները, սակայն չստացվեց. հյուրերի ֆուտբոլիստը տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, բայց 11 մետրանոց նշակետին մոտեցած Յուսուֆ Օտուբանջոյի հարվածից հետո հաջող գործեց Դանիլ Պոլյանսկին:
Եղիշե Մելիքյանի համար այս հաղթանակը հոբելյանական 100-րդն էր «Փյունիկի» գլխավոր մարզչի ղեկին, որի առիթով շնորհավորում ենք 45-ամյա մասնագետին:
Երևանյան թիմի հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին՝ «Արարատի» հետ «Հանրապետական» մարզադաշտում: