0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» դրամատիկ խաղում հաղթեց «Շիրակ-2»-ին

«Փյունիկ Ակադեմիան» Հայաստանի Առաջին խմբի 11-րդ տուրում 3:1 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակի» երկրորդ թիմին:

Հանդիպման առաջին խաղակեսում, չնայած հավասար պայքարին, մեր տղաներն ավելի իրատեսական պահեր ունեին, սակայն հաշիվը չբացվեց:

Երկրորդ խաղակեսի առաջին րոպեին Նարեկ Բարոյանը 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, որը ցավոք դիպուկ չիրացրեց Վահե Կարապետյանը:

Լևոն Ստեփանյանի կատարած փոփոխությունները լրջորեն ազդեցին հանդիպման ընթացքի, ինչպես նաև ելքի վրա. Փոխարինման մտած Մարատ Ասատրյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Սամսոն Հակոբյանը, 11 րոպե անց մեր տղաներն անկյունայինը վերածեցին գոլի, որը իր անվան դիմաց գրանցեց Արամ Ահարոնյանը:

Մրցավարի ավելացրած ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գոլերով. «Փյունիկ Ակադեմիայից» այս խաղում դուբլ գրանցեց Սամսոն Հակոբյանը, իսկ գյումրեցիներից վերջին հարվածով տուգանայինից արդյունավետ գտնվեց Ռաֆիկ Վարդանյանը:

Հավելենք, որ Համլետ Ալեքսանյանի գրագետ խաղի շնորհիվ հյուրերից 81-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն էր ստացել Յուրի Վարդանյանը և հեռացվել դաշտից:

Վերջին նորություններ