
Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Փյունիկ Աղջիկները» հյուրընկալվելիս 7:0 հաշվով հաղթեցին «Ուրարտուին»:
Մեր թիմն ամբողջ խաղի ընթացոում բոլոր ասպեկտներում առավել էր մրցակցից և հաղթողի հարցը լուծեց շատ շուտ:
Նռնագույններից գոլերով աչքի ընկան Արմինե Խաչատրյանը, Անի Ղուկասյանը, Սուզուհո Յամասակին, Սուսաննա Բադալյանը, Նորա Եղյանը իսկ դուբլի հեղինակ դարձավ Մերի Էսիֆուլը: