
Հունիսի 17-ից 20-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի: «Փյունիկից» հավաքական են հրավիրվել 10 ֆուտբոլիստներ:
Այդ ֆուտբոլիստներն են`
Ստյոպա Մկրտչյան, Գոռ Առաքելյան, Կարեն Հովհաննիսյան, Սպարտակ Հայրապետյան, Տիգրան Սարգսյան, Ավետիք Բուլղադարյան, Հայկ Ռեչելյան, Միքայել Պողոսյան, Լևոն Վարդանյան, Ալեքսանդր Տեր-Թովմասյան:
Նշենք, որ Ստյոպա Մկրտչյանը լքել է մինչև 17 տարեկանների հավաքականի ճամբարը, որպեսզի միանա մինչև 19 տարեկանների հավաքականին: