«Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելու Ազգերի լիգայի հանդիպումներին:
Հավաքականը նոյեմբերի 14-ին կհյուրընկալի Ֆարերյան կղզիներին, իսկ մի քանի օր անց` նոյեմբերի 17-ին, դրսում կմրցի Լատվիայի հավաքականի հետ:
Ազգային թիմին ու մեր առաջին համարին մաղթում ենք հաջող մրցելույթներ: