
«Փյունիկ Աղջիկներ» թիմի պաշտպան Ռոզալինա Երիցյանը և հարձակվող Կարինե Մկրտչյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի տարիքային որակավորման փուլի մինի-մրցաշարին:
Մեր աղջիկները հավաքականի ճամբարում կլինեն նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 3-ը:
Հայաստանն անցկացնելու է երկու հանդիպում՝ երկուսն էլ իր երկրում: Նոյեմբերի 26-ին մեր աղջիկները տան տիրոջ կարգավիճակում կընդունեն Ուկրաինային, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, հյուրի կարգավիճակում կխաղան Իսրայելի ընտրանու հետ:
Մեր հավաքականին մաղթում ենք հաջողություն առաջիկա խաղերում: