0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

«Փյունիկ Ակադեմիան» Հայաստանի Առաջին խմբի 13-րդ տուրում 3:1 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»:

Առաջին խաղակեսում մեր թիմը կարողացավ երկու գոլ խփել: Սկզբում Տիգրան Գևորգյանի փոխանցումից հետո դատարկ դարպասը գրավեց Նարեկ Բարոյանը, այնուհետև խաղընկերոջ կատարած հարվածով արդեն իր անվան դիմաց գոլ գրանցեց Տիգրան Գևորգյանը:

Երկրորդ խաղակեսում «Լեռնային Արցախը»  միայն վերջնամասում կրճատեց հաշվի տարբերությունը, երբ թիմի ավագ Ախմեդ Ջինդոյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը: Մրցավարի եզրափակիչ սուլիչից վայրկյաններ առաջ մեր տղաները կարողացան ևս մեկ գոլ խփել: 

Փոխարինման մտած Վալերի Համբարձումյանը հրաշալի փոխանցում էր ստացել Արթուր Մանուկյանից և մրցակցի տուգանային հրապարակում հարվածի տարբերակ չունենալով ասիստ կատարեց Տիգրան Գևորգյանին և վերջինս դարձավ դուբլի հեղինակ:

Վերջին նորություններ