
«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 10-րդ տուրում 4:0 հաշվով հաղթեցին «Արարատ-Արմենիային»:
Մեր թիմն իրեն բնորոշ կերպով առաջին խաղակեսում վճռեց հանդիպման ելքը: Առաջին 45 րոպեի ընթացքում արդյունավետ էին Անի Ղուկասյանը, Սուզուհո Յամասակին և Սոլանժ Կարվալեշը:
Երկրորդ խաղակեսում՝ 79-րդ րոպեին, պորտուգուհին ևս մեկ գնդակ խփեց ձևակերպելով դուբլ:
«Փյունիկ Աղջիկները» ձմեռային դադարի են գնում գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Մեր աղջիկները 10 խաղից հետո տոնել են նույնքան հաղթանակ: