0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» պարտվեց «Սյունիքին»

«Փյունիկ Ակադեմիան» Հայաստանի Առաջին խմբի 14-րդ տուրում՝ տանը, 1։4 հաշվով պարտվեց առաջնության առաջատարներից «Սյունիքին»։

Խաղը խոստումնալից սկսվեց մեզ համար, երբ Արթուր Մանուկյանի կտրող փոխանցումից հետո դարպասապահի գլխի վրայով գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Տիգրան Գևորգյանը։ «Սյունիքը» առաջին խաղակեսում կարողացավ քամբեք իրականացնել․ մրցակցի կազմում շրջադարձ հարվածով գոլի հեղինակ դարձավ Սուրեն Առաքելյանը, այնուհետև արդյունավետ գտնվեց Պատվական Ավետիսյանը։

Երկրորդ խաղակեսում հյուրերը զգալի առավելություն ունեին և գոլային պաշարին կարողացան ավելացնել ևս 2-ը՝ շնորհիվ Էրիկ Վարդանյանի և Համլետ Ասոյանի։

«Փյունիկ Ակադեմիայի» հաջորդ հանդիպումը արտագնա է. Նոյեմբերի 29-ին կխաղանք «Միկայի» հետ:

Վերջին նորություններ