0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Ժիրայր Աշիկյանը վարձավճարով հանդես կգա ԲԿՄԱ-ում

Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ Ակադեմիայի» կիսապաշտպան Ժիրայր Աշիկյանը մինչև 2027 թվականի փետրվար վարձակալական հիմունքներով հանդես կգա ԲԿՄԱ-ում։

Ժիրայրը ֆուտբոլով սկսել է զբաղվել 8 տարեկանից՝ առաջին քայլերն անելով մեր ակադեմիայում:

2024/25 մրցաշրջանից Աշիկյանը համալրել է «Փյունիկ Ակադեմիայի» կազմը։

2024 թվականի սեպտեմբերին նա «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ Պատանեկան լիգայի որակավորման առաջին փուլի` Մինսկի «Դինամոյի» դեմ պատասխան խաղին (1:2)։

2024 թվականի նոյեմբերի 7-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ «Գանձասարի» դեմ խաղում, Ժիրայր Աշիկյանն իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում։

Հայաստանի Առաջին խմբի նախորդ առաջնությունում 17-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկ Ակադեմիայի» կազմում մասնակցել է 25 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ։

Հաջողություն ենք մաղթում Ժիրայր Աշիկյանին նոր ակումբում։

Վերջին նորություններ