0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» պարտություն կրեց տնային խաղում

«Փյունիկը» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղում 1:3 հաշվով զիջեց «Նոային»:

Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ մրցակցի կիսադաշտում, սակայն հյուրերը կարողացան 41-րդ րոպեին Պաբլո Ռենան Դոս Սանտոսի շնորհիվ ստանդարտից գոլ խփել:

Երկրորդ խաղակեսում մեր թիմը փորձում էր սպառնալ մրցակցի դարպասին տարատեսակ գրոհներով, սակայն «Նոան» կրկին ստանդարտից կարողացավ գոլ խփել՝ դուբլի հեղինակ դարձավ Պաբլո Ռենան Դոս Սանտոսը: Արդեն 78-րդ րոպեին հյուրերը հերթական գոլը խփեցին. այս անգամ արդյունավետ գտնվեց Բրայան Մենդոզան:

Հանդիպման վերջնամասում մեր տղաները կարողացան կրճատել հաշիվը` 11 մետրանոցից դիպուկ 
էր Էդգար Մալաքյանը:

«Փյունիկը» հաջորդ հանդիպումը կանցկացնի Գյումրիում նոյեմբերի 28-ին` հյուրընկալվելով «Շիրակին»:

Վերջին նորություններ