0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվեց «Շիրակին»

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Փյունիկը» Գյումրիում 0:1 հաշվով պարտվեց «Շիրակին»:

Առաջին խաղակեսում թիմերը հավասար պայքար առաջարկեցին միմյանց, բայց դարպասի գրավում չեղավ:

Երկրորդ խաղակեսում մեր թիմը ուներ պահեր, սակայն 66-րդ րոպեին պաշտպանությունում թույլ տված սխալից օգտվեց «Շիրակի» վինգեր Դոնալդ Կոդիան և դրվագը եզրափակեց գոլով:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում երկու թիմերն էլ ստեղծեցին գոլային պահեր, բայց հաշիվը մնաց անփոփոխ:

«Փյունիկը» տարվա վերջին հանդիպումը կանցկացնի տանը դեկտեմբերի 2-ին՝ հյուրընկալելով «Գանձասարին»:

Վերջին նորություններ