«Փյունիկ Ակադեմիան» Հայաստանի Առաջին խմբի 8-րդ տուրից հետաձգված խաղում 3:2 հաշով հաղթեց «Միկային»:
Առաջին խաղակեսում հավասար պայքար էր ընթանում և մեր թիմը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ Համլետ Ալեքսանյանի հեռահար կրակոցի շնորհիվ: Հյուրերը խաղակեսի վերջնամասում երկու գոլ խփեցին. աչքի ընկան Բերտրան Նֆորմի Չիֆուն և Աբդերահման Մեկուին:
Երկրորդ խաղակեսում մեր տղաներն իսկական բնավորություն ցույց տվեցին. նախ Տիգրան Գևորգյանի վաստակած 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Պետրոս Ալեքյանը, այնուհետև հաղթական գոլն այս խաղում խփեց Վալերի Համբարձումյանը:
«Փյունիկ Ակադեմիան» այս տարվա վերջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 4-ին՝ «Ուրարտուի» հետ: