«Փյունիկ 2011-1» թիմը դեկտեմբերի 9-ից 15-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կմասնակցի «Կոնստանտին Սարսանիայի 4-րդ մանկապատանեկան միջազգային հուշամրցաշարին»:
Մեր թիմն ընդգրկված է D խմբում, որտեղ մրցելու է «Չերտանովոյի», «Իրկուտսկի» և «Ֆորվարդի» տարիքային թիմերի հետ:
Խմբային փուլի հանդիպումների ժամանակացույցը
Դեկտեմբերի 9, 13:00` «Չերտանովո» - «Փյունիկ»
Դեկտեմբերի 10, 20:30՝ «Փյունիկ» - «Ֆորվարդ»
Դեկտեմբերի 11, 11:30՝ «Փյունիկ» - «Իրկուտսկ»
Մրցաշարը կազմված է 4 խմբից՝ ընդհանուր 16 թիմ: Մասնակիցների թվում են Ռուսաստանի ամենահեղինակավոր ակումբների ակադեմիաներից Մոսկվայի «Լոկոմոտիվը» և «Սպարտակը»:
Ըստ մրցաշարի ձևաչափի խմբերում առաջին 2 հորիզոնականն զբաղեցրած թիմերը պայքարը շարունակելու են ¼ եզրափակիչում: Ավելի ցածր տեղերում գտնվող թիմերը խմբային փուլից հետո պայքարելու են ոչ մրցանակային տեղերի համար:
Մրցաշարի ավարտից հետո չեմպիոն դարձած թիմն ու մրցանակակիրներն ստանալու են գավաթ և մեդալներ, ինչպես նաև լինելու են անհատական մրցանակներ 4 անվանակարգում. ընտրվելու են բոլոր դիրքերում լավագույն ֆուտբոլիստներ և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։ Առանձնացված է նաև ֆուտբոլում «երիտասարդ հույս» անվանակարգը։
Հավելենք, որ հանդիպումները տեղի են ունենալու «Լոկոմոտիվ ՖԱ»-ի փակ դահլիճում:
Հաջող մրցելույթներ և հաղթանակներ մեր թիմին։