«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 12-րդ տուրից հետաձգված խաղում 1:1 հաշվով ոչ-ոքի գրանցեց «Ուրարտուի» հետ:
Հանդիպման ողջ ընթացքում թիմերը տպավորիչ ֆուտբոլ անցկացրին՝ փոխնեփոխ գրոհներով և արագ խաղով:
Այս խաղի գոլերը գրանցվեցին հանդիպման վերջնամասում՝ «Ուրարտուից» արդյունավետ էր Դավիթ Հարությունյանը, «Փյունիկից»՝ Սերգեյ Հարությունյանը: Մեր պաշտպանը կարևոր գոլը խփեց մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին:
«Փյունիկ Ակադեմիան» տարվա վերջին խաղից հետո 20 միավորով 6-րդ տեղում է: