0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հայտնի է, թե որ թիմի հետ կարող է մրցել «Փյունիկը» երկրորդ փուլ անցնելու դեպքում

Այսօր ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:

«Փյունիկը», որն առաջին փուլում մրցելու է մակեդոնական «Շկուպիի» հետ, առաջին փուլը բարեհաջող հաղթահարելու դեպքում կմրցի չեխական «Յաբլոնեցի» հետ:

Երկրորդ փուլի առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 25-ին, պատասխան խաղը` օգոստոսի 1-ին:

Ինչ վերաբերում է առաջին փուլին, ապա «Փյունիկ» - «Շկուպի» և «Շկուպի» - «Փյունիկ» խաղերը կկայանան համապատասխանաբար հուլիսի 11-ին և 18-ին:

Վերջին նորություններ