0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Դարպասապահների մարզիչ Վլադիմիր Վարդանյանն ավարտել է գործունեությունը «Փյունիկում»

Երկար տարիներ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում աշխատելուց հետո դարպասապահների մարզիչ Վլադիմիր Վարդանյանն ավարտել է ակումբում իր աշխատանքային գործունեությունը:

Փորձառու մասնագետը «Փյունիկին» էր միացել 2019-2020 թթ. մրցաշրջանից: Վարդանյանը երկար տարիներ մարզել է ակումբի երկրորդ թիմը՝ մեծ դեր խաղալով երիտասարդ դարպասապահների աճի ու զարգացման գործում։

«Ուրախ եմ, որ այսքան տարի եղել եմ «Փյունիկի» ընտանիքի մի մասնիկը։ Մենք մեծ ճանապարհ ենք անցել՝ հիմնված փոխադարձ վստահության վրա։ Շնորհակալ եմ ակումբին ու գործընկերներիս համատեղ աշխատանքի համար և մաղթում եմ միայն հաջողություններ»,– նշել է Վարդանյանը։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Վլադիմիր Վարդանյանին տարիների նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

Վերջին նորություններ