
Ուրախ ենք տեղեկացնել, որ Սլավիկ Սուքիասյանը նշանակվել է «Փյունիկ Ակադեմիայի» դարպասապահների մարզիչ։
Սուքիասյանը 2021 թվականից աշխատում է «Փյունիկ ՖԱ»-ում՝ մարզելով ակադեմիայի տարբեր տարիքային թիմերը։ Նա մեծ փորձ ունի նաև արտասահմանում՝ աշխատելով մի շարք իրանական ակումբներում։
«Շնորհակալ եմ ակումբին վստահության համար։ Երկար տարիներ աշխատելով «Փյունիկում»՝ լավ ճանաչում եմ ակումբի փիլիսոփայությունը։ Վստահ եմ, որ մեր նվիրված աշխատանքով կշարունակենք գրանցել նոր հաջողություններ»,– նշել է Սուքիասյանը։
Շնորհավորում ենք Սլավիկ Սուքիասյանին նշանակման կապակցությամբ և մաղթում արդյունավետ ու հաղթական աշխատանք։