0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Արթուր Մանուկյանը հանդես կգա ԲԿՄԱ-ում

«Փյունիկի» սան Արթուր Մանուկյանը զինվորական ծառայության ընթացքում հանդես կգա ԲԿՄԱ-ում:

Արթուրը 2022/23 մրցաշրջանից հանդես էր գալիս «Փյունիկ Ակադեմիայի» կազմում: Մանուկյանը Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Արթուր Մանուկյանը 3 հանդիպում է անցկացրել նաև Երիտասարդական Չեմպիոնների լիգայում՝ դաշտ դուրս գալով մեկ անգամ ֆրանսիական «Նանտի» և երկու անգամ բելառուսական Մինսկի «Դինամոյի» հետ խաղերում: Անցած տարվա աշնանը Բելառուսը ներկայացնող թիմի հետ խաղում Մանուկյանը մեկ ասիստ է գրանցել:

Հատկանշական է, որ Արթուր Մանուկյանն ընթացիկ մրցաշրջանում նաև նորամուտն է նշել «Փյունիկի» հիմնական թիմի կազմում՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում դաշտ դուրս գալով Ալաշկերտի դեմ խաղում:

Արթուրին մաղթում ենք հաջողություն և արդյունավետ շրջան:

Վերջին նորություններ