0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ 2010»-ը Կիպրոսում կմասնակցի «Elite Neon Cup» մրցաշարին

Ուրախ ենք հայտնել, որ «Փյունիկը» երկրորդ տարին անընդմեջ կմասնակցի միջազգային մանկապատանեկան «Elite Neon Cup» մրցաշարին։

Այս տարի ստուգատեսը կանցկացվի Կիպրոսի Այա Նապա քաղաքում՝ մարտի 1-ից 3-ը։

«Փյունիկի» ակադեմիայից մրցաշարին կմասնակցի 2010 թվականների թիմը, որը ներկայումս հանդես է գալիս Հայաստանի մինչև 16 տարեկանների առաջնությունում՝ 10 խաղից հետո վաստակելով 22 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։

Մրցակիցների և խաղերի ժամանակացույցի վերաբերյալ կհայտնենք ավելի ուշ:

Վերջին նորություններ