
Ուրախ ենք հայտնել, որ «Փյունիկի» ակադեմիայից Սերյոժա Հարությունյանը, Նարեկ Մելիքյանը, Սերյոժա Պետրոսյանը, Անդրանիկ Երվանդյանը և Արտյոմ Հակոբյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Մալթայում կայանալիք ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին:
Մեր տղաները փետրվարի 15-22-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Երևանում, ապա փետրվարի 23-ից մարտի 9-ը կմեկնեն Մալթա:
Մեր տղաներին և հավաքականին մաղթում ենք հաջողություն ու հաղթանակներ: