
Ուրախ ենք հայտնել, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 21-ամյա կիսապաշտպան Աստղիկ Ավանեսյանի հետ:
Ֆուտբոլիստուհու նախորդ ակումբը եղել է «Լեռնային Արցախը»: Ավանեսյանը ֆուտբոլով զբաղվում է 10 տարեկանից և արդեն հասցրել է ձեռք բերել մեծ փորձ:
Մեր նորեկը Հայաստանում հանդես է եկել նաև «Ուրարտուում», «Ալաշկերտում» և «Գանձասարում»:
Նշենք, որ Աստղիկ Ավանեսյանը հրավիրվել է նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական:
Բարի գալուստ, Աստղիկ: