
«Փյունիկ Ակադեմիայի» պաշտպան Իշխան Դարբինյանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Վեստ Արմենիա»:
Դարբինյանն ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկ Ակադեմիայի» կազմում Առաջին խմբում 10 խաղ է անցկացրել և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Հաջողություն ենք մաղթում Իշխանին՝ մրցաշրջանի երկրորդ հատվածում: