
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ակադեմիայի «Փյունիկ 2010» թիմը Կիպրոսում կմասնակցի միջազգային «Elite Neon Cup» մրցաշարին:
Մեր թիմն ընդգրկվել է E խմբում, որտեղ մրցելու է դանիական հանրահայտ «Միթյուլանդի» ակադեմիան ներկայացնող թիմի՝ ինչպես նաև հունական «Ատրոմիտոսի» և կիպրական ՊԱԵԵԿ-ի հետ:
Մարտի 1-ին մեր թիմը անցկացնելու է երկու հանդիպում՝ 15:40-ին «Ատրոմիտոսի» դեմ՝ 16:50-ին ՊԱԵԵԿ-ի:
Հաջորդ օրը նախատեսված է Դանիան ներկայացնող «Միթյուլանդի» հետ մրցավեճը 16:50-ին:
Խմբային փուլում լավագույն արդյունքներ գրանցած թիմերը կշարունակեն մրցանակային տեղերի համար պայքարը:
Եվս մեկ անգամ հաջողություն ենք մաղթում մեր թիմին: