Երկար սպասված վերադարձերից մինչև հիշարժան նորամուտ

Fastex Պրեմիեր լիգայի շրջանակում «Ալաշկերտի» հետ խաղը մեզ համար նշանավորվեց մի քանի կարևոր իրադարձություններով:

Տևական դադարից հետո «Փյունիկի» կազմում, ավագի թևկապով, Fastex Պրեմիեր լիգայում խաղադաշտ վերադարձավ Վարազդատ Հարոյանը:

Մատաս Վարեյկան մեր թիմի կազմում իր նորամուտը նշեց գոլով՝ գրավելով «Ալաշկերտի» դարպասը:

Նռնագույնների կազմում իրենց անդրանիկ խաղերն անցկացրեցին նաև՝ Ժոել Բոպեսուն և Դանիիլ Կուլիկովը:

Վագներ Գոնսալվեշը, երկարատև վնասվածքից հետո, վերջապես նորից դուրս եկավ խաղադաշտ:

Ամուր թիմային ոգով և նոր ուժերով՝ շարժվում ենք առաջ

Վերջին նորություններ