0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» զիջեց «Արարատ-Արմենիային»

Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Փյունիկը» տանը 1:2 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային»:

Հանդիպման առաջին խաղակեսում հյուրերն ավելի շատ էին գրոհում: 15-րդ րոպեին, «Արարատ-Արմենիայի» վինգեր Տենտոն Յենեն խորքից փոխանցում ստացավ և ձախ եզրից գնդակն ուղարկեց «Փյունիկի» տուգանային հրապարակ, որտեղ մեկ հպումով գնդակը դեպի դարպասն ուղարկեց Էրիկ Օկանսին

Թիմերը երկրորդ խաղակեսում սկսեցին ավելի վտանգավոր գործել և պահեր ստեղծել միմյանց դարպասին: 53-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը կտրող փոխանցում կատարեց դեպի Ագդոն Մենեզեսը, բրազիլացին մտավ տուգանային հրապարակ և հնարամիտ գործողության շնորհիվ ստիպեց խախտել խաղի կանոներն իր նկատմամբ: 11 մետրանոցին մոտեցավ Յուսուֆ Օտուբանջոն և առանց խնդիրների հավասարեցրեց հանդիպման հաշիվը:

«Արարատ-Արմենիայից» 8 րոպե պահանջվեց հաշվի մեջ նորից առաջ անցնելու համար. Սանի Բուհարին գնդակը հեռացնելիս սխալվեց, ինչից օգտվեց Ջոնաթան Դուարտեն՝ գնդակը փոխանցելով առաջին գոլի հեղինակ Էրիկ Օկանսիին։ Վերջինս տուգանային հրապարակի ձախ եզրից փոխանցում կատարեց Տենտոն Յենեին, որը նորից գրավեց մեր դարպասը՝ 2:1:

Մեր թիմը պայքարեց մինչև վերջ՝ փորձելով հավասարեցնել հաշիվը, սակայն այդպես էլ չստացվեց։  Ավելացված ժամանակի 7-րդ րոպեին «Փյունիկի» պաշտպան Բրայան Ալսիուսը երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո հեռացվեց դաշտից։

Նշենք, որ այս խաղում «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցեց Թեմուր Ջիկիան։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ խաղը կանցկացնի մարտի 5-ին՝ Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալելով «Լեռնային Արցախին»:

Վերջին նորություններ