0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» պարտություն կրեց «Ուրարտուի» հետ խաղում

«Փյունիկը» Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում, տանը 0:3 հաշվով զիջեց «Ուրարտուին»:

Առաջին խաղակեսում երկու թիմերը զգուշավոր էին գործում և վտանգավոր պահերը քիչ էին: 41-րդ րոպեին հյուրերի ձեռնարկած արագ գրոհն ավարտվեց Բրունո Միշելի խփած գոլով: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 3 րոպե անց «Ուրարտուն» կրկնապատկեց իր առավելությունը. Բրունո Միշելն աջ եզրից գեղեցիկ հարվածով պտտեցրեց գնդակը դեպի դարպասի հեռավոր անկյունը և դուբլ ձևակերպեց:

«Ուրարտուն» այս խաղի վերջին գոլը խփեց 11 մետրանոցից, որը դիպուկ իրացրեց Բրունո Միշելը: 

Եղիշե Մելիքյանի կատարած փոփոխություններն ազդեցին հանդիպման տեմպի վրա և մեր թիմն ավելի վտանգավոր սկսեց գործել, սակայն այդպես էլ չհաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:

«Փյունիկը» հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 14-ին՝ «Ջունիոր Սպորտ»-ում հյուրընկալելով Գյումրու «Շիրակին»:

Վերջին նորություններ