«Փյունիկ Ակադեմիան» Հայաստանի Առաջին խմբի 15-րդ տուրում 3:0 հաշվով հաղթեց «Բենտոնիտին»:
Հանդիպման առաջին խաղակեսում մեր թիմը տիրում էր գնդակի վերահսկողությանը, բայց պակասում էր սրությունը, որի պատճառով հանդիպման հաշիվը չբացվեց:
Երկրորդ խաղակեսում Լևոն Ստեփանյանի փոփոխություններն ազդեցություն ունեցան և Վահե Կարապետյանն արագորեն բացեց հանդիպման հաշիվը: Խաղի մնացած ժամանակահատվածում մեր տղաները մեծացրեցին առավելությունը: Նախ, աչքի ընկավ Լևոն Պետրոսյանը, այնուհետև խաղի վերջնարդյունքը ձևակերպեց Սեդրակ Մովսիսյանը:
Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 16-ին՝ տանը ընդունելով ԲԿՄԱ-2-ին: