0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» համառ պայքարում զիջեց ԲԿՄԱ-2-ին

«Փյունիկ Ակադեմիան» Հայաստանի Առաջին խմբի 16-րդ տուրում 0:1 հաշվով պարտվեց առաջնության առաջատար ԲԿՄԱ-2-ին:

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, որտեղ երկու թիմերն էլ կարող էին բացել խաղի հաշիվը:

Երկրորդ կեսի սկզբում բանակայինները Գառնիկ Մինասյանի գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը:Մնացած ժամանակահատվածում մեր թիմն ամեն ինչ արեց հաշիվը հավասարեցնելու համար, սակայն գոլային պահերը հաջողությամբ եզրափակել չստացվեց:

Լևոն Ստեփանյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 24-ին՝ Սևանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվելով «Անդրանիկին»:

Վերջին նորություններ