
«Փյունիկ Աղջիկների» դարպասապահ Լիլիթ Բաբայանը հրավիրվել է Հայաստանի կանանց ազգային հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի խաղարկության՝ Լյուքսեմբուրգի և Ղազախստանի հավաքականների դեմ հանդիպումներին։
Մեր ընտրանին ապրիլի 4-ին Երևանում կհանդիպի Լյուքսեմբուրգի հավաքականին, իսկ ապրիլի 8-ին կմրցի Ղազախստանի հետ՝ արտագնա խաղում։
Մաղթում ենք մեր ֆուտբոլիստուհուն հաջող մրցելույթներ ու հաղթանակ ազգային թիմի հետ։