0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» զիջեց կիսաեզրափակչի առաջին խաղում

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Փյունիկը» 0:2 հաշվով պարտություն կրեց «Արարատ-Արմենիայից»: 

Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը մի քանի պահ ստեղծեցին միմյանց դարպասին, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ: 33-րդ րոպեին մրցակցի կիսադաշտում Սանի Բուհարին խախտեց խաղի կանոնները, որի համար մրցավարը նիգերիացուն երկրորդ դեղին քարտը ցույց տվեց և հեռացրեց դաշտից:

Երկրորդ խաղակեսում չնայած կարմիր քարտին, մեր թիմը ևս փորձեր ձեռնարկում էր, սակայն հաշիվը բացեցին հյուրերը: 51-րդ րոպեին մեր տուգանային հրապարակում ստեղծված խառը իրավիճակից ամենաարագը կողմնորոշվեց հյուրերի հարձակվող Էրիկ Օկանսին և բացեց խաղի հաշիվը: Դիմակայության առաջին խաղի վերջին գոլի հեղինակը դարձավ Մարիուս Նուբիսսին 80-րդ րոպեին, վերջինս դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:

Գավաթի խաղարկության շրջանակում «Արարատ-Արմենիայի» դեմ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին՝ Ավանի ակադեմիայում:

Վերջին նորություններ