0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկն» «Ուրարտուի» դեմ խաղից հետո մնում է 4-րդ տեղում

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 27-րդ տուրում «Փյունիկն» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունեց «Ուրարտուին», որին այս տուրից առաջ զիջում էր ընդամենը 1 միավորով: Խաղը շատ հաջող սկսվեց մեր թիմի համար ու արդեն 5-րդ րոպեին Մատաս Վարեյկան գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Փյունիկին»:

30-րդ րոպեին մեր ֆուտբոլիստները կարող էին կրկնապատկել հաշիվը, երբ Ալեմաոյի հարվածից հետո դարպասապահը մի կերպ հետ մղեց գնդակը, ապա Սերգեյ Վակուլենկոյի գլխով կատարած փոխանցումից հետո Յուսուֆ Օտուբանջոն չկարողացավ արագ արձագանքել գնդակին:

Հանդիպման երկրորդ խաղակեսում հյուրերը հաղթողի նժարը թեքեցին իրենց կողմը: «Ուրարտուի» առաջին գոլը խփեց Արտյոմ Պոլիարուսը, այնուհետև ինքնագոլ գրանցվեց Միխայիլ Կովալենկոյի կողմից:

Ստանդարտներից մեկը խաղակեսի միջնամասում գոլով ավարտեց Բրունո Միշելն, իսկ վերջին արդյունավետ հարվածը կատարեց Նարեկ Աղասարյանը: «Փյունիկի» հաջորդ հանդիպումը կկայանա «Վեստ Արմենիայի» հետ ապրիլի 23-ին՝ «Ջունիոր Սպորտում»:

Վերջին նորություններ