«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 21-րդ տուրում արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Միկային»:
Հանդիպման առաջին խաղակեսում թիմերն ակտիվ էին, բայց բացակայում էին գոլային պահերը: Մրցավարի ավելացրած ժամանակում Լևոն Պետրոսյանը ձախ եզրից ճեղքեց մրցակցի պաշտպանությունը և վաստակեց 11 մետրանոց, որն էլ դիպուկ իրացրեց:
Երկրորդ խաղակեսում մեր թիմը ցույց էր տալիս գոլ խփելու իր մեծ ցանկությունը և ուներ մի քանի իրական պահեր: Մեր տղաների մոտ ստացվեց կրկնապատկել առավելությունը՝ փոխարինման մտած Նարեկ Բարոյանն անկասելի հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
«Փյունիկ Ակադեմիան» հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 25-ին՝ հյուրընկալվելով «Նոա-2»-ին: