0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» հաղթեց «Վեստ Արմենիային»

«Փյունիկը» Fastex Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»:

Հանդիպման առաջին խաղակեսում մեր թիմը միտված էր մրցակցի դարպասին և կարողացավ առաջինը բացել խաղի հաշիվը: Տանտերերի դարպասապահի ուժեղ փոխանցումից հետո երկրորդ հարկում հաջող գործեց Անտոն Բրատկովը, ում փոխանցումին արձագանքեց Թեմուր Ջիկիան և գնդակը ուղարկեց Սերժ Դեբլեին, որից հետո կոտդիվուարցի հարձակվողը հաջող եզրափակեց մեր գրոհը:

Հորդառատ անձրևի պատճառով ֆուտբոլիստները դժվարությամբ էին գնդակը տեղաշարժում, որի պատճառով հաջողության չէին հասնում մի շարք գրոհներ:

Երկրորդ խաղակեսում մեր թիմն ուներ լավ պահեր, հաշիվը կրկնապատկել կարող էին Միխայիլ Կովալենկոն, Դանիիլ Կուլիկովը, բայց եզրափակումները գոլով չավարտվեցին:

«Փյունիկի» հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին՝ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում՝ «Արարատ-Արմենիայի» հետ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: 

Վերջին նորություններ