0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Աղջիկները» խոշոր հաշվով հաղթեցին «Արարատ-Արմենիային»

«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի 16-րդ տուրում 5:1 հաշվով հաղթեցին «Արարատ-Արմենիային»:

Հանդիպման առաջին խաղակեսում մեր աղջիկներն առավելություն ունեին. Նարինե Իսկանդարյանին դուբլով պատասխանել էր Անի Կարապետյանը:
Երկրորդ խաղակեսում երկրի չեմպիոններն ավելացրեցին: Եվս մեկ դուբլ գրանցեց արդեն Կարինե Մկրտչյանը, իսկ վերջակետը դրեց Աստղիկ Ավանեսյանը:

«Փյունիկ Աղջիկները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն մայիսի 6-ին և կհյուրընկալվեն «Ուրարտուին»:

Վերջին նորություններ