0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Անտոնիո Ստանկով. «Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին»

Մեր թիմի նորեկ Անտոնիո Ստանկովն առաջին հարցազրույցն է տվել «Փյունիկի» ֆուտբոլիստի կարգավիճակում:

«Փյունիկ» տեղափոխությունն ինձ համար առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է, որը պայքարում է մրցանակների համար: Բացի այդ, այս թիմը խաղում է Եվրոպա լիգայում, ինչը կարևոր գործոն է: Հուսով եմ, մեզ մոտ ամեն ինչ կստացվի և մենք Եվրոպա լիգայում կհասնենք խմբային փուլ:

Եթե անկեղծ, Հայաստանի առաջնության մասին շատ բան չգիտեմ: Ես զրուցել եմ Հայաստանում խաղացած և խաղացող մի քանի տղաների հետ: Նրանք բոլորն ասում են, որ Հայաստանի առաջնության մակարդակն ամեն տարի ավելի է բարձրանում: Այնպես որ, ես անհամբերության սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին»:

Վերջին նորություններ