
«Փյունիկի» ակադեմիայից Արթուր Պետրոսյանը, Համլետ Կարապետյանը, Ռուբեն Կարապետյանը, Արտյոմ Ալեքսանյանը, Դավիթ Դավթյանը և Արմեն Սուքիասյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության երկրորդ ռաունդի մինի-մրցաշարին:
Մեր տղաները հավաքականի ճամբարին կմիանան մայիսի 5-ից: Հայաստանի ընտրանին
Բոսնիա և Հերցեգովինա կմեկնի մայիսի 11-ին, որտեղ 8 օրում պետք է անցկացնի 3 հանդիպում՝ տանտերերի, Սան Մարինոյի և Բելառուսի հավաքականների հետ:
Մեր տղաներին և հավաքականին մաղթում ենք հաղթական մրցելույթներ: