0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» խոշոր հաշվով հաղթեց «Արարատ-2»-ին

 

«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 23-րդ տուրում 4:0 հաշվով հաղթանակ տոնեց «Արարատ-2»-ի նկատմամբ:

Հանդիպման առաջին խաղակեսում մեր թիմը լուծեց հաղթողի հարցը: Մեկնարկային րոպեների ինտենսիվ ճնշումը տվեց իր արդյունքը, գոլի հեղինակ դարձավ Նարեկ Բարոյանը: Այնուհետև մեր տղաները ևս երկու գնդակ խփեցին Էրիկ Պապիկյանի և Սերգեյ Հարությունյանի շնորհիվ:

Երկրորդ խաղակեսում հանդիպման վերջին գնդակն իր անվան դիմաց գրանցեց Նարեկ Բարոյանը՝ ձևակերպելով դուբլ:

«Փյունիկ Ակադեմիան» հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 13-ին՝ Գյումրիում հյուրընկալվելով «Շիրակ-2»-ին:

Վերջին նորություններ