Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Փյունիկը» 1:2 հաշվով զիջեց «Նոային»:
Հանդիպման առաջին խաղակեսում մեր թիմը երկու լավ հնարավորություն կորցրեց, որոնց օգնությամբ կարող էր բացել հաշիվն ու կրկնապատկել այն:
Տանտերերն իրենց երկու գոլերը խփեցին ստանդարտի օգնությամբ. նախ հաշիվը բացեց Հովհաննես Համբարձումյանը, այնուհետև աչքի ընկավ Ներմին Զոլոտիչը:
Առաջին խաղակեսի վերջնամասում մեր թիմի կազմում գոլով աչքի ընկավ Դանիիլ Կուլիկովը:
Երկրորդ կեսում նռնագույններն ամեն ինչ արեցին խաղը բեկելու համար, սակայն մեր ստեղծած պահերը չբավականացրեցին ոչ-ոքիի համար:
«Փյունիկի» հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 17-ին՝ «Արարատի» հետ Աբովյանի քաղաքային մարզադաշտում: